ԱՄՆ-ն հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության օգտին. Բայդենի ուղերձը՝ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նովրուզի կապակցությամբ ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին․

«Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության օգտին: Վերահաստատում ենք մեր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը, որը կնպաստի Հարավային Կովկասի ապագա սերունդների անվտանգությանն ու բարգավաճմանը»:

Բայդենը նշել է, որ Միացյալ Նահանգները և Ադրբեջանը նախորդ տարվա ընթացքում համախմբվել են «էներգետիկ անվտանգության ապահովման և անդրազգային մարտահրավերներին արձագանքելու համար»:

--00—ՍՊ