Փաշինյանն ու Էրդողանը անընդհատ կապի մեջ են. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Screenshot_9

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անընդհատ կապի մեջ են։ Այս մասին թուրքական «Անադոլուի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Սա դրական դինամիկա է ապահովում երկրների հարաբերություններում»,-ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև բաց սահմանների առավելություններին, ապա օգուտներն ակնհայտ են, ասել է Միրզոյանը՝ նշելով, որ դա առաջին հերթին կարևոր է հասարակ մարդկանց համար։

Միրզոյանի խոսքով, կողմերն այժմ քննարկում են սահմանին գտնվող պատմական Անիի կամուրջի վերականգնման նախագիծը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև սահմանամերձ գոտում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։

--00—ՅՄ