Գնդակը հիմա Հայաստանի դաշտում է, այլ ճանապարհ չկա. Հաջիև

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

20b7b9ff7dd394136ffac99370fc0f4d_M

Բաքուն կրկին պահանջել է Հայաստանից ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվել «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներից» և դուրս բերել զինված ուժերը «Ադրբեջանի տարածքից»։ Հայտնում է Ազատությունը։

«Այլ ճանապարհ չկա», - պնդել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այսօր The National Interest-ում հրապարակած հոդվածում։

«Հայաստանի իշխանությունների բանավոր հայտարարությունները՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին, պետք է ձևակերպվեն խաղաղության պայմանագրում։ Ադրբեջանն արել է առաջին քայլերը խաղաղության հասնելու ուղղությամբ, գնդակը հիմա Հայաստանի դաշտում է»,- նշել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

--00—ՅՄ