Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը առաջնահերթություն է ԱՄՆ-ի համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

l-0x0wh-1200x699z-0.6552

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը առաջնահերթություն է Վաշինգտոնի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։

Նա նշել է, որ վերջին շրջանում կարգավորման գործընթացում որոշակի առաջընթաց և հնարավորություններ են նկատվում․ «Վաշինգտոնը ոչինչ չի կարող պարտադրել, սակայն պատրաստ է հնարավորինս աջակցել Բաքվին և Երևանին՝ հասնելու խաղաղության։

ԱՄՆ-ը չի ձգտում վերահսկել կարգավորման գործընթացը և կողջունի ռուսական միջնորդությունը, եթե դրա արդյունքը կողմերի համար ընդունելի կայուն և արժանապատիվ խաղաղությունը լինի«»,-ասել է նա՝ մտահոգություն հայտնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի հետ կապված:

Նա խոսել է ԱՄՆ-Ադրբեջան շփումների մասին՝ ընդգծելով երկկողմ հարաբերություններում վերջին շրջանի լարվածությունը։ Նա ասել է, որ պատրաստ է նպաստել գործակցության խորացմանը, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, կլիմայի փոփոխության, Ուկրաինային հումանիտար աջակցության հարցերում։

--00—ՅՄ