Բայրամովն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացի հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

photo_2023-12-16_11-48-19

Բաքվում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբբին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությանը։

Նշվում է, որ դեսպանն ու արտգործնախարարը խոսել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարների մասին։

Բայրամովն ընդգծել է, որ «Ադրբեջանը շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում»։

--00—ՅՄ