Շուրջ 8 ժամ շարունակվող կրակի հետևանքով Թեղուտում մոտ 30 տոննա անասնակեր է հրդեհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

հչ

Հունվարի 3-ին՝ ժամը 18։34-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղում այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թեղուտ գյուղի «Սարի հողեր» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:08-ին, մարվել՝ հունվարի 4-ին, ժամը 03:18-ին: Այրվել է մոտ 30 տոննա կուտակած անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 1 ինժեներական տեխնիկա:

--00--ԼՀ