Հրդեհ` Գյումրի քաղաքում․ Ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

h

Սեպտեմբերի 17-ին, ժամը 14։35-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:51-ին, մարվել՝ 15:35-ին: Այրվել է տունը (մոտ 60 քմ)՝ գույքով։

--00—ԼՀ