Ջիվանու փողոցի երկու տան ընդհանուր տանիքում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

տուն.

Մարտի 5-ին, ժամը 14:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ջիվանու փողոցի տներից մեկում։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջիվանու փողոցի երկու տան ընդհանուր տանիքում (մոտ 80 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։09-ին, մարվել՝ 15։22-ին։ Այրվել է ընդհանուր տանիքի մոտ 40 քմ հատվածը։

 --00—ԼՀ