Ով արցախցիների վերադարձի մասին է խոսում, չի ուզում, որ ՀՀ-ն խաղաղ լինի. Ռուստամ Բաքոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Արցախցիների իրավունքների հարցի վերաբերյալ միջազգային ատյաններում աշխատանքներ են տարվում, ինչը ենթադրում է, որ հարցը փակված չէ։ Արցախցիների վերադարձի մասին խոսում են այն ուժերը, որոնք ցանկանում են, որ Հայաստանը խաղաղություն չունենա, միշտ կոնֆլիկտային իրավիճակում լինի։ 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը։

«Մեր նպատակն էր, որ Արցախում միջազգային մեխանիզմներ ներդրվեն, որը կապահովեր արցախցիների անվտանգությունը և իրավունքները, բայց դա տեղի չունեցավ։ Ռուսաստանի ներկայությամբ է եղել բռնի տեղահանումը, ի՞նչ տրամաբանութամբ են խոսում արցախցիների վերադարձի մասին, եթե վերադառնան, ո՞վ է նրանց անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու։ Եթե ուզում եք ՀՀ-ն միշտ կոնֆլիկտում պահել, ուրեմն գնացեք անիրատեսական հարցերի հետևից, ով արցախցիների վերադարձի մասին է խոսում, չի ուզում, որ Հայաստանը խաղաղ լինի»,-ավելացրեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ