Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն է մեկնել 364 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ինքնաթիռ

Սեպտեմբերի 6-7-ը տեղի են ունեցել Երևան-Կրասնոդար, Երևան-Սամարա, Երևան-Մոսկվա չվերթներ: Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանությունից: Կայացած չվերթներով տուն է վերադարձել 364 մարդ:

Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքների շրջանակներում Հայաստանից տեղափոխվել է ավելի քան 8 000 մարդ: ՌԴ քաղաքացիների` տունդարձի կազմակերպումը շարունակվում է:

--00--ԱԹ