Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը:

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները սահմանազատման հարցերով առաջին անգամ հանդիպեցին 2022-ի մայիսի 24-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ: Վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի ու Ղազախի հատվածում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ