Կառավարությունը և ԱԺ-ն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն․ ՔՈ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

նկար

Քաղաքացու որոշում ՍԴԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մայիսի 14-ին մենք հայտարարել էինք, որ բոլոր կուսակցությունները և հանրային-քաղաքական այլ ուժերը պետք է գան համաձայնության առ այն, որ նախքան ընտրությունների միջոցով նոր և լեգիտիմ Ազգային ժողովի և կառավարության ձևավորումը, գործող կառավարությունը և Ազգային Ժողովն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն։ | https://fb.watch/5C1Z25App0/ |

Ողջունում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից տարածված և, ըստ էության, այս օրակարգը կիսող հայտարարությունը և հայտնում ենք մեր համերաշխությունը այս օրակարգը ընդունող ուժերին»։

Հիշեցնենք՝ այսօր՝ կառավարության նիստի ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի, պատրաստվում է եռակողմ ևս մեկ փաստաթուղթ ստորագրել։

--00—ԼՄ