Եթե զորքերը հայելային հետ քաշվեն, մեր գյուղերն անպաշտպան չեն մնալու, չկա՛ այդպիսի բան. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեւանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողով ստեղելու գործընթացին։

«Մենք առաջարկ ենք արել, և մեր պատկերացումը հետևյալն է, որ ԶՈՒ-ները պետք է հայելային հետ քաշվեն։ Ի՞նչ նշանակում «հայելային հետքաշում»․ նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահամանփակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների, և արդյունքում հընթացս պետք է տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով»,-ասել է  նա։

Վարչապետը նաև նկատել է, որ այս թեմայով կան բազմաթիվ անհիմն շահարկումներ այն մասին, որ գյուղերն անպաշտպան կմնան այդ գործընթացում։

«Չկա էդպիսի բան, բնականաբար, առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված, բայց պետք է խոստովանել մի բան, որ այդ առաջարկը, որ մենք անում ենք, էնպես չի, որ լիարժեք, 100 տոկոսով համապատասխանում է կամ 100 տոկոսով կոմֆորտ է Հայաստանի համար, կամ դիսկոմֆորտ Ադրբեջանի համար։

Կա սահմանային գիծ, և կարծում ենք, որ այդ սահմանային գծով պետք է հետքաշում տեղի ունենա, ընդ որում՝ արձանագրելով, որ սա չի կանխորոշում հետագա դեմարկացիայի արդյունքները, այլ դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա»։