Միլանը ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել Ժիրուին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

մ

«Միլանը» նախատեսում է երկարաձգել պայմանագիրը ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շկիրան X սոցիալական ցանցում, փոխանցում է armsport.am-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական ակումբի ղեկավարությունը նախատեսում է Ժիրուին մինչև 2025 թվականը պայմանագիր առաջարկել։ Հաղորդվում է, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը հաջորդ մրցաշրջանի համար արդեն երկու շատ շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից և ամերիկյան MLS-ի ակումբներից։

37-ամյա Ժիրուն հանդես է գալիս «Միլանում» 2021/2022 մրցաշրջանի սկզբից։ Նրա ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

--00—ԼՀ