Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոմա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մխիթարյանի նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար:

«Երկու տարվա ընթացքում ես սիրահարվել եմ այս ակումբին և քաղաքին ի շնորհիվ ակումբի երկրպագուների: «Ռոմա»-ն մեծ մարտահրավերներ ունի հաջորդ մրցաշրջանի համար և ես հպարտ եմ դրանում իմ մասնակցությունն ունենալ»,-ասել է Մխիթարյանը:

Արդեն ավարտված Սերիա Ա-ի մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում դարձել է 14 գոլի և կատարել է 13 արդյունավետ փոխանցում:

--00--ԱՀ