Բայրամովը և բրիտանացի գործընկերը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,24News 

բա

2023 թվականի հոկտեմբերի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՀ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլիի միջև։

Ինչպես հայտնում է APA-ն, վկայակոչելով  Ադրբեջանի ԱԳՆ-ին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը, հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացը։

--00--ԼՀ