5165 շարժումը պահանջագիր է հանձնելու ԱԺ, կապված Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

հասարակական

5165 շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այսօր պահանջագիր են հանձնելու ԱԺ-ին, կապված ՀՀ իշխանությունների կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն։ Նրանք պահանջում են  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը և աշխատանքներ սկսել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ։ 

«Գիտակցելով, որ միայն մեր համախումբ գործողությունների միջոցով կարող ենք կասեցնել Արցախի վերջնական կորուստը, նախաձեռնելու ենք մի շարք գործողություններ ուղղված Հայաստանի իշխանությունների, միջազգային հանրության ու, առաջին հերթին, Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչման օրակարգով հանուն Արցախի փրկության։ Միացե՛ք։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, բարձրագույն կրթական, գիտական, մշակութային հաստատություններին, ստեղծագործական միություններին՝ դիրքորոշում հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հարցի վերաբերյալ։ Դիմում ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին, Սփյուռքի հայրենակիցներին՝ պահանջելու Հայաստանի Հանրապետության իշխանություններից քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետությունը ճանաչելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։

--00--ԿԿ