Խաղաղության պայմանագրի հավանականությունը մեծ չէ. Մինսկի խմբի անդամները դժվար թե իրար հետ աշխատեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Խաղաղության պայմանագրի հավանականությունը մեծ չէ. Մինսկի խմբի անդամները դժվար թե իրար հետ աշխատեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ, Ադրբեջանը առաջնորդվում է կապիտուլյացիայի տրամաբանությամբ, իսկ Հայաստանը դիմադրում է։

Ըստ բանախոսի, Բաքուն ուզում է հասնել նրան, որ Արցախում կառավարման գործառույթներն աստիճանաբար անցնեն իր ձեռքը, ավելին՝ Բաքուն ասում է. եթե չի լինելու Մեղրիի միջանցք, ապա չի լինի նաև Լաչինի միջանցքը՝ իր գազատարներով։

Նավասարդյանի կարծիքով, Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքերն ազատ են, բայց շատ դրամատիկ գործողությունների դժվար թե դիմեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։