Արարատի մարզպետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ԱՀ-ից տեղահանված և մարզում ապաստան գտածների խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,24News

մա

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկացրին Արարատի մարզպետի աշխատակազմից:

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը:

Մարզի ղեկավարն ու դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արարատի մարզում ապաստան գտած մեր հայրենակիցների խնդիրները, Ֆրանսիայի կողմից հայ ժողովրդին տրամադրվող օգնությունը, երկկողմ հարաբերություններին ուղղված մի շարք այլ հարցեր։

Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզ այցելելու, մշտապես և հատկապես ճգնաժամային օրերին հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցելու համար։

--00--ԼՀ