12:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից բռնի տեղահանված 47.115 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Ժամը 12:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից բռնի տեղահանված 47.115 քաղաքացի: Այս մասին հայտնում է Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Բաղդասարյանը շեշտեց հաշվառման գործընթացի կարևորությունը․

 «Դա անհրաժեշտություն է, որ հետագայում պետական գերատեսչությունները կարողանան արագ արձագանքել, և իրականացված ծրագրերը լինեն նպատակային»։

Բաղդասարյանը, այն քաղաքացիներին, ովքեր հատել են սահմանը, բայց հաշվառում չեն անցել, ուղորդեց պարտադիր հաշվառում անցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ