Արցախից Հայաստան նոր ժամանածներ չկան, իրականացվել է 98000 անձի նույնականացում․ վարչապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,24News

Արցախից Հայաստան նոր ժամանողներ չեն եղել։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Նոր ժամանածներ չունենք,  ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը շարունակում է մնալ նույնը՝  100 632»,- ասաց Բաղդասարյանը։

Բաղդասարյանը ընդգծեց,  որ որոշակի հստակեցում կա հաշվառման գործընթացում, որին զուգահեռ իրականացվում է նույնականացում։

«Մենք ունենք հաշվառված և նույնականացված մոտ 98000 անձի»,- հստակեցրեց խոսնակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ