Արցախից ՀՀ բռնահանվածների ներհոսքը խիստ նվազել է, նրանց թիվը այս պահին 100 625 է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,24News

«Արցախից ՀՀ բռնահանվածների ներհոսքը խիստ նվազել է, նրանց թիվը այս պահին 100 625 է»։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Բաղդասարյանը նշեց, որ տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21․195։ Այս պահի դրությամբ հաշվառվածների թիվը կազմում է 91․924։

Բաղդասարյանը հավելեց, որ հաշվառման գործընթացը զուգահեռ իրականացվում է, և եթե բռնի տեղահանվածները չեն կարողացել հաշվառվել, անհրաժեշտություն է, որ դիմեն համայնքային կենտրոններ հաշվառում անցնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ