Ընտրե՛ք ձեզ արժանի իշխանություն․ «Արդար Հայաստան»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

դ

«Արդար Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի՛ բարեկամներ

Երևանի ավագանու ընտրությունների քաղաքական արժեքը շատ մեծ է և կարող է իր հետքը թողնել հետագա գլոբալ փոփոխությունների համար։

Գործող իշխանությունը վերջին 5 տարիների ընթացքում ուներ իրական հնարավորություն, սակայն այդպես էլ չկարողացավ իրականացնել արդյունավետ պետական կառավարում հանրային կյանքի բոլոր ոլորտներում, իսկ մի շարք ռազմավարական ձախողումների ու տապալումների մասին խոստովանում են անգամ իրենք։

Գործող իշխանությունն այսքան կարող էր ու այսպես կարող էր ղեկավարել մեր երկիրը, և դատելով Երևանցիների տրամադրությունից, ակնհայտ է, որ ճնշող մեծամասնությունը փոփոխություն է ակնկալում։

Սիրելի՛ բարեկամներ

Բեկումնային փոփոխությունների ժամանակն է՝ դեպի արդար Հայաստան․․․

Ստանալով Ձեր վստահությունը՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ՝

-Քաղաքային իշխանությունը չենք օգտագործելու բարեկամների, հարազատների ու ընկերների բարեկեցությունն ապահովելու համար։

-Չենք խուսափելու քաղաքական պատասխանատվությունից, պոպուլիզմին տուրք չենք տալու, լուծելու՛ ենք քաղաքի առջև ծառացած խնդիրները։

-Կաշառք չենք վերցնելու և որևէ մեկին չենք կաշառելու՛, չենք գողանալու։

-Որևէ իրավախախտ անպատիժ չի մնալու և որևէ անմեղ մարդ չի պատժվելու։

-Գործելու ենք արդարամտությամբ ու մարդասիրությամբ, պատասխանատվության զգացումով ու կատարողական խիստ կարգապահությամբ։

-Չենք զբաղվելու խարդավանքներով ու բանսարկություններով, այլոց ստեղծած բարիքները խլելով ու մարդկանց ունեզրկելով։

-Չենք ստելու, սին խոստումներ չենք տալու, պետության ու հասարակության ունեցվածքը չե՛նք յուրացնելու ու վատնելու։

-Չենք տառապելու հավերժության ու անփոխարինելիության մոլուցքով, պարտության դեպքում արժանապատվորեն հեռանալու ենք։

-Ժողովրդին չենք պառակտելու, նախկինների սխալներից դասեր ենք քաղելու, նախկինում ձեռք բերված որևէ նվաճում չենք ստվերելու։

Թե՛ իշխանավարման ընթացքում և թե՛դրանից դուրս՝ ՄԱՐԴ ենք մնալու։

Գնացե՛ք և վստահորեն քվեարկեք "Արդար Հայաստան՛՛ կուսակցության օգտին, ընտրե՛ք Ձեզ արժանի իշխանություն․․․

Արդար Հայաստան կուսակցություն

Քվեաթերթիկ N3

Վստահի’ր, Հավատա’, Փոխելու՛ ենք…

 --00—ՍՊ