ՔՊ-ն խոստումներ տալու չեմպիոն է, իսկ մենք երևանցիներին մեր ծրագրերն ենք ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

«Արդար Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է, որպեսզի նոր մշակույթ բերի քաղաքական համակարգ, երկրին առողջ քաղաքական ուժեր են պետք։ Մենք պետականամետ ուժ ենք, մեզ համար կարևոր է պետական ինստիտուտների զարգացումը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ընդգծեց «Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ավագանու թեկնածու Ռաֆայել Հովհաննիսյանը։

«Քաղաքացիական պայմանագիրը» խոստումներ տալու չեմպիոն է, իսկ մենք մեր ծրագրերն ենք ներկայացնում։ Իրենք հինգ տարի ժամանակ ունեին իրենց ծրագրերը իրականացնելու համար, բայց պարգևավճարները, գնումները, սպասարկող մեքենաների քանակն են ավելացել»,- նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, «Արդար Հայաստան»-ը բացառում է ընտրություններից հետո իշխող ուժի հետ համագործակցությունը, ինչպես նաև՝ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող ուժերի հետ․ «Մենք որևէ ուժի արբանյակը չենք։ Ստեղծման օրվանից ասել ենք, որ նախկին իշխանություններին դեմ ենք, երկիրն այս օրին հասցրած որևէ ուժի հետ չենք համագործակցելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ