«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի Ալավերդիում տեղի ունենալիք ավագանու ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

․

«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցում է սեպտեմբերի 25-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքում տեղի ունենալիք ավագանու ընտրություններին։ Այս մասին հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան էջում:

Այստեղ կուսակցության ցուցակը գլխավորելու է Ախթալա համայնքի ներկայիս ղեկավար Արկադի Թամազյանը։ Նա արդեն հայտնի է որպես հաջողած և արդյունավետ համայնքի ղեկավար։ Նրան քաղաքացիները վստահում են։

Դրա վառ ապացույցն են Ճոճկանում համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվելը (2012, 2016) և այնուհետ 2017թ․ Ախթալա խոշորացված համայնքի ընտրություններում հաղթանակը։

Արկադի Թամազյանի ուշագրավ կենսագրությունից հետաքրքրականը նաև նրա անցած զինվորական ուղին է։ Նա զինապարտ է։

2020թ հոկտեմբերի 24-ից կամավոր ընդգրկվել է զորահավաքային միջոցառումներին և մասնակցել Արցախյան 44-օրյա պատերազմին՝ ղեկավարելով Լոռու մարզի կամավորական առաջին վաշտը որպես վաշտի հրամանատար:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

--00--ԱՀ