Փաշինյա’ն, քո ուզածն ի՞նչ է, եթե ՌԴ-ի հետ ամեն ինչ լավ է, ինչի՞ էիր դեգերում Եվրոպայում. Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Անկլավների հարցը պայթյուն է առաջացնելու Երևանում, այն Հայաստանը ոչնչացնելուն ուղղված գործողություն է: Պետք է հասկանալ, որ Ալիևի ուզածը ութ գյուղերը չեն, նա դա պատրվակ է բերում ռազմական էսկալացիայի դիմելու համար, եթե այն զիջենք, այլ պահանջներ է ներկայացնելու։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

«Փաշինյանը երեկ ասում էր՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ զրոյացնենք ռազմական էսկալացիաների հնարավորությունը», Ալիևը բռնել է Հայաստանի թույլ տեղը, հասկանում է, որ ՀՀ-ն վախենում է ռազմական էսկալացիաներից ու նոր պահանջներ է ներկայացնում»,- ավելացրեց նա։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն չի ծրագրում, Նորիկյանը նշեց, որ Փաշինյանը պետք է որպես կառավարության ղեկավար ժողովրդի հետ անկեղծ լինի և ասի, որ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ չկա։ «Փաշինյանի հեղհեղուկ քաղաքականությունը վկայում է, որ նա չունի արտաքին քաղաքականության դոկտրին։ Փաշինյա’ն, քո ուզածն ի՞նչ է, ո՞ւր էիր դեգերում եվրոպական մայրցամաքում, բոյկոտում ՀԱՊԿ-ի զորավարժությունները, եթե ՌԴ-ի հետ ամեն ինչ լավ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ