Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է. շապիկին՝ Մոնթեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

․

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է. շապիկին՝ Մոնթեն:

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է: Շնորհակալություն այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի եւ սիրո համար: Փոխանցում ենք ամենը»,- գրել է նա։

--00--ԱՀ