Հունաստանի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

1040556679

Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետրիտիսը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ին։

Նշվում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը և Գիորգոս Գերապետրիտիսը կքննարկեն երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային այլ հարցեր:

--00—ՅՄ