Սերգեյ Լավրովը կմեկնի Թուրքիա, քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

sergey-lavrovy-ev-mevlut-chavushoghlu

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցությունը, իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում։

«Մանրամասն մտքեր կփոխանակվեն արդի տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայում իրավիճակի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերի կարգավորման, Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի շուրջ»,-ասել է Զախարովան:

--00—ՅՄ