Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

իրան

Առաջիկա օրերին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք սպասում ենք, որ պարոն Ռաիսին կայցելի Թուրքիա Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ հանդիպման կապակցությամբ: Տա Աստված, Ռաիսին կհանդիպի մեր նախագահի հետ»,- ասել է Ֆիդանը Թեհրանում իրանցի գործընկերոջ հետ կայացած ասուլիսի ժամանակ։

 --00—ԼՀ