Իրանի նախագահը ծրագրում է այցելել Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

1123303

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրում է շուտով այց կատարել Թուրքիա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Անկարայում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում։

«Մոտ ժամանակներս մենք կանցկացնենք Համագործակցության բարձրագույն հանձնաժողովի նիստ, որպեսզի ավելի շատ կենտրոնանանք սահմանների անվտանգության վրա», - նրա խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Աբդոլլահիանը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կարող է տեղի ունենալ այդ այցը։

Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտնել էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսով քննարկել է պաղեստինաիսրայելական հակամարտությունը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հակամարտությունը թուլացնելու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ