Վահագն Խաչատուրյանը գեներալ-մայորի կոչումներ է շնորհել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24news

հհ

Սահմանադրության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր  Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի  զինվորական կոչում, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Գոռ Նիկոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Կարեն Գրիգորյանին շնորհվել է
գեներալ-մայորի զինվորական կոչում, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, հաղորդում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։ 

Նախագահական նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձրաստիճան զինվորականներին շնորհավորել է Սահմանադրության օրվա և բարձր կոչումներ ստանալու կապակցությամբ, հաջողություններ մաղթել հետագա ծառայության ընթացքում:

--00—ՍՊ