ԱՄՆ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Խաչատուրյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

նկար

Այսօր դեսպան Քվինն իր հավատարմագրերը հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վ․ Խաչատուրյանին։ Իր պաշտոնավարման շրջանում դեսպան Քվինը հետամուտ է լինելու հայ-ամերիկյան կապերի ամրապնդմանը:  

«Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը առանձնահատուկ պատիվ է ինձ համար։ Անհամբերությամբ ուզում եմ ավելի լավ ճանաչել Հայաստանն ու հայ մարդուն և անել հնարավոր ամեն ինչ հանուն Հայաստանի խաղաղ և բարեկեցիկ ապագայի։

Միացյալ Նահանգները խիստ արժևորում է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված գործընկերությունը Հայաստանի հետ»,- նշում է դեսպանը։

--00—ԼՄ