Նախագահի դեմ դատական հայց է ներկայացվել. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

վահագն

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Խաչատուր Աբգարեանը վարչական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահի՝ դատարանից պահանջելով, որ Վահագն Խաչատուրյանին պարտավորեցնի՝ դադարեցնել Խ․ Աբգարեանի ՀՀ քաղաքացիությունը։ Այսինքն՝ քաղաքացին ցանկանում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, սակայն ՀՀ նախագահը չի դադարեցնում նրա քաղաքացիությունը, Աբգարեանն էլ դիմել է դատարան։ Հետաքրքիր է, որ Վահագն Խաչատուրյանի դեմ կա՛մ հայց են ներկայացնում, որ ՀՀ քաղաքացիություն տրամադրի, կա՛մ էլ քաղաքացիությունը դադարեցնի։ Հավանաբար, ՀՀ նախագահը դեռ լավ չի հասկացել՝ ում քաղաքացիություն տա, ում՝ քաղաքացիությունից զրկի։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՍՊ