Եթե Փաշինյանը երեք ամիս չխոսի և մեզ լիազորի, Արցախի շուրջ իրավիճակը կփոխվի. Օսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24news

Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեք ամիս չխոսի բանակցային գործընթացից, լիազորի ինձ ու մի խումբ դիվանագետների, մի քանի ամսվա մեջ Արցախի շուրջ իրավիճակը կտրուկ կփոխենք։ Այս մասին «Հայաքվե» նախաձեռնությանը միանալուց հետո ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը։

«Եթե իշխանություններն այսօր ի վիճակի չեն այլընտրանքի մասին խոսել, նրանք պետք է համարձակություն ունենան բանակցությունները հանձնարարել այլոց։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, եթե այսօր ինձ ու մի խումբ դիվանագետների լիազորություն տրվի, երկու-երեք ամսվա ընթացքում կարելի է իրավիճակ փոխել։ Բայց այստեղ մի քանի նախապայման կա՝ այդ լիազորությունը պետք է լինի հարյուր տոկոսանոց, և Փաշինյանը մի քանի ամիս պետք է լռի, ոչինչ չխոսի։ Նրա խոսելը մեր գլխին պատերազմ է բերել, նա պետք է լռի ու չխոսի», - ասաց նա։

Ըստ Օսկանյանի՝ նոր բանակցող խումբը պետք է փոխի բանակցությունների տրամաբանությունն ու նարատիվները։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ