Բագրատ Սրբազանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 25-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news

բագրատ

Բագրատ Սրբազանի «Ավետյաց երկրի տեսիլքով» գրքի իջևանյան շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 25-ին՝ ժամը 17։00-ին, Տավուշի թեմի առաջնորդարանում (ք․ Իջևան, Իջևանյան 5), հայտնում են Տավուշի թեմից։ 

Գիրքը պարզ և անկեղծ զրույցների շարք է մեր այսօրվա դառն իրականության և գողացված ուրախության ժամանակաշրջանում թե՛ մեր անցած ճանապարհի և թե՛ մեր անելիքների մասին՝ հիմնված Աստվածաշնչի կենդանի ապրող պատգամի և մեր ժառանգության վերլուծության վրա:

Գրքում ուրվագծվում են մեր իսկատիպ նկարագիրը, բացառիկ ինքնությունը և մղում մեզ ապրելու Ավետյաց Երկիրը կառուցելու տեսիլքով, որը բոլորիս երազանքն ու ձգտումն է:

Ավետյաց Երկիրը մեր բոլոր իղձերի և ձգտումների, երջանկության և անսպառ ուրախության ՄԵԾ ՏՈՒՆՆ է, որը կառուցելու ճանապարհի մեջ կոչված է լինել յուրաքանչյուր հայ՝ որպես առանձին անձ, և որպես հավաքականություն՝ ազգ, ժողովուրդ,- ասվում է թեմի տարածած հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ