Ժամանակին մեզ պատրաստում էին որպես «պրոլետարներ», հիմա փորձում են պատրաստել «քաղաքացիներ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Ժամանակին մեզ՝ մարդկանց, պատրաստում էին որպես «պրոլետար»։ Մեզ ուզում էին տեսնել իբրև «պրոլետարներ»։ Այս մասին Վարագա Սուրբ Խաչի տոնին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Այսօր մեզ ուզում են տեսնել «քաղաքացիներ»։ «Քաղաքացի» կոչվածի նկարագիրն իրավունքի և պարտականության մասին է, ուրիշ ոչինչ։

Հիմա փորձում են պատրաստել «քաղաքացիներ», բայց ոչ երբեք «մարդ» կերտել, ոչ երբեք «հայ» կերտել, ոչ երբեք հայության գիտակցության բացարձակ արժեք եղող «քրիստոնյա հայ» կերտել, ոչ որպես «ազգ» կերտել, այլ «հասարակություն»՝ մարդկանց խումբ», - ասել է Բագրատ սրբազանը։

--0--ԿԿ