Վաղը գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

347610567_588156529792835_7788300424643675467_n.jpg

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը մայիսի 22-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մայիսի 23-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 29 հարց:

Խորհուրդը հաստատել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը. բյուջետային քննարկումները խորհրդարանում կսկսվեն մայիսի 29-ին` ժամը 10:00-ին:

--00—ԶՀ