Վաղը ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

photo_2023-03-20_17-03-29

Մարտի 20-ին կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց:
Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի մի շարք որոշումներում:

--00—ՅՄ