Արցախի ԱԺ-ն վաղը արտահերթ նիստ է գումարելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Արցախ-2-1024x576-1

Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Քննարկվել են ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը:

Օրակարգում ընդգրկված են Արցախի Հանրապետության դատախազության 2022թ. գործունեության մասին տարեկան հաղորդումը, Արցախի Հանրապետության առաջին ընդհանուր իրավասության ատյանի դատարանի դատավորի և Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման մասին հարցերը:

Օրենսդրական նախաձեռնություններից օրակարգում ներառված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  /երկրորդ ընթերցում/, Արցախի Հանրապետության Սահմանադրության, «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ-001-7  որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ  և լրացում կատարելու մասին» և «Հարկադիր կատարումն ապահովող  ծառայության մասին» օրենքում  լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

Հերթական նիստը կամփոփվի օրենսդիր-գործադիր հարց ու պատասխանով և  պատգամավորական հայտարարություններով:

Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ հերթական նիստ:

--00—ՅՄ