Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 40 տոննա ջուր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

5651ff23-5eab-4467-817f-1feaa85971e5.jpg

Մայիսի 15-ին, ժամը 09:44-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի նկուղը ջրալցվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ նկուղից հեռացրել են մոտ 40 տոննա ջուր։

--00—ԶՀ