Պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Screenshot 2023-05-10 165903

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել քրեական գործ՝ հարուցված ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կողմից, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով Հ.Մ.-ի և նրա ընտանիքի անդամների տվյալները ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն չներկայացնելու արդյունքում վերջինիս իրավունքներին և օրինական շահերին էական վնաս պատճառելու՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «Արցախի առանձին շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելության ապահովման պետական աջակցության ծրագրով հաստատված» տրամադրվելիք հավաստագրից օգտվելու հնարավորությունից զրկելու դեպքի առթիվ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ