ՀՀ-ն բախվում է շատ լուրջ մարտահրավերների, իսկ «խաղաղություն» բառը ավելի ակտուալ է դառնում․ ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

photo_2023-05-09_12-47-34

Այն ժողովուրդը, որը չգիտի իր անցյալն ու չի ուզում հիշել այն՝ ապագա չունի։ Այսօր, մեր ժողովուրդների համար այս նշանակալի օրը դա ավելի սուր է զգացվում։ Շատ դժվարին օրեր է ապրում ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունը, այլ նաև Հայաստանի Հանրապետությունն ու ամբողջ աշխարհը։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նշենք, որ ՌԴ դեսպանն այցելել է Երևանի քաղաքային պանթեոնում հուղարկավորված Հայրենական Մեծ պատերազմի նահատակների շիրիմին։

Խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին Կոպիրկինն ընդգծել է, որ իրավիճակն այնքան էլ սովորական չէ, և որ ՀՀ-ն բախվում է շատ լուրջ մարտահրավերների, իսկ «խաղաղություն» բառն այս դեպքում շատ ակտուալ է դառնում․ «Հայրենական Մեծ պատերազմում տեղի ունեցածը տարբեր տեսակի ազդեցություններ է ունենում արդեն այսօր՝ մեր օրերում, և հենց այս դժվարին ժամանակներում ավելի շատ է զգացվում այն, թե որքան կարևոր է հիշել պատմությունը, մեր պապերի սխրանքները»,-ասել է նա։

--00—ՅՄ