Փաշինյանը շուկայի վերաբաշխում է անում, «Նոր Զովք» սուպերմարկետին հետապնդում են, իսկ մյուսներին` ոչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Փաշինյանը շուկայի վերաբաշխում է անում, «Նոր Զովք» սուպերմարկետին հետապնդում են, իսկ մյուսներին` ոչ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքական գործիչ Արմեն Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի համոզմամբ, իշխանությունը քիչ-քիչ կոռուպցիոներ է դառնում, քանի որ աստիճանաբար են սովորում։ Ըստ Մարտիրոսյանի՝ կոռուպցիոն համակարգային բուրգը չի փոխվել, քանի որ 2018-ի իրադարձությունները հեղափոխություն չէին, այլ իշխանության հանձնում։

Ըստ Մարտիրոսյանի՝ կոռուպցիոն ռիսկեր կան նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի բնակարանների ձեռքբերման մեջ։ Ըստ նրա՝ պարտված երկրի Պաշտպանության նախարարը չպետք է ճոխ հարսանիք անի, դա անցավ բոլոր հնարավոր սահմանները։

Մանրամասները՝ տեսանյութում:

 --00—ԱՊ