Ուժային կառույցները դուրս են գալիս վերահսկողությունից, կողմերը փորձում են բախման գնալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Ուժային կառույցները դուրս են գալիս վերահսկողությունից։ Այս փուլում ընտրությունների գնալը կտանի արյունահեղության։ Այս կարծիքին է «Ժառանգություն» կուսակցության նախկին ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ բոլոր կողմերն էլ փորձում են բախման գնալ։ Միաժամանակ, ըստ Մարտիրոսյանի, գործող իշխանությունն իրավունք չունի մնալու։

Խոսելով պատերազմի պարտության պատճառների մասին՝ նա համոզմունք է հայտնել, որ Արցախի բնագծերը կարելի էր պահել։

«Կազմակերպչական բացթողումներ են եղել։ Ակնհայտ է, որ սաբոտաժ ու դավաճանական քայլեր են եղել, դրա համար պարտություն կրեցինք։ Ուստի, այս պահին ՀՀ-ում ռազմական տրիբունալ պետք է լիներ և բացահայտեր՝ ինչեր են տեղի ունեցել։  Այն, ինչ տեսնում ենք՝ սահմանի երկարություն, Սյունիքի նկատմամբ մեծ վտանգ, խոսում է այն մասին, որ իշխանությունները համապատասխան կարողություն չեն ունեցել՝  կանխելու, իսկ պատերազմի պարագայում՝ գոնե բնագծերը պաշտպանելու»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ