Գեներալները տանում, մեր զինվորներին որպես ստրուկ աշխատացնում էին իրենց դաշտերում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Գեներալները տանում, մեր զինվորներին որպես ստրուկ աշխատացնում էին իրենց դաշտերում: Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Անտարես» մեդիա հոլդինգի հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ 

Մարտիրոսյանը խոսեց նաև վերջին տասնամյակներին մեր գործած սխալների մասին՝ հայտնելով այն համոզմունքը, թե «ՀՀ-ն պետք է 1997-ին գնար հաշտեցման, ինչի չիրականացումը վերջին պարտության ամենամեծ պատճառն էր»։ 

Նրա կարծիքով, «ՀՀ-ն ու Արցախը պարտավոր էին տարածքները վերադարձնել, քանի որ նույնիսկ Ռուսաստանը չմարսեց Ղրիմը, իսկ մենք ուզում էինք Ղուբաթլուն պահել»։

--00--ԱՀ