Իշխանությունն ու ընդդիմությունը մեդալյոնի տարբեր կողմերն են, աշխատում են իրար համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 30, 24News

Իշխանությունն ու ընդդիմությունը մեդալյոնի տարբեր կողմերն են, աշխատում են իրար համար: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքական գործիչ Արմեն Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կոռումպացված է, և այդ առումով Հայաստանում հեղափոխություն չի եղել, ընդհակառակը՝ վերարտադրվել է հին համակարգը։ Նա մատնանշեց պարգևավճարների, գնումների, պայմանավորված տենդերների անթույլատրելի քաղաքականությունը՝ նշելով, թե արդյոք «կոռուպցիան պոզով պոչով ա լինո՞ւմ»։

Խոսելով արտաքին քաղաքական մարտահրավերների մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ մենք հեռու ենք խաղաղության դարաշրջանին հասնելու հեռանկարից, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ դրան, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ նոր նախապայմաններ է առաջ քաշում։

Մարտիրոսյանի կարծիքով՝ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական գործընթացներն ու Ղարաբաղյան հիմնախնդիրը կապված են իրար հետ ու իրարից առկախված։

Մանրամասները՝ տեսանյութում։