Ընդդիմության անհեռանկար միտինգը լեգիտիմացնելու է իշխանության քայլերը. Սուրեն Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Ընդդիմության անհեռանկար միտինգը լեգիտիմացնելու է իշխանության քայլերը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ իշխանությունը համակերպվել է Արցախը հանձնելու հետ, նրանք դարձել են դրա ջատագովը։ 

Ըստ Պետրոսյանի՝ ՔՊ֊ի կարմիր գիծն իշխանությունը պահելն է, դրա համար պատրաստ են ամեն ինչի, և այս իմաստով բրյուսելյան հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չի։ 

Ըստ մեր բանախոսի՝ մեր երազանքները խեղդվել են ստամոքսում, քանի որ մնացել ենք պոստմոդերնիզմի փլատակների տակ՝ փոխակերպվելով սպառողական պարզունակ հանրության։

Մանրամասները՝ տեսանյութում։