Իշխանությունը մի քանի անգամ սադրել է գնալ կտրուկ գործողությունների․ հանգուցալուծումը մոտ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Երկրում տիրող խորը պառակտվածությունը, ատելության մթնոլորտը մի օր դուրս է գալու վերահսկողությունից։ Փողոցում պայքարող ընդդիմությունը, բախումներ թույլ չտալու մտահոգությունից ելնելով, չի դիմում կտրուկ գործողությունների։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։

«Իշխանությունը մի քանի անգամ սադրել է՝ ընդդիմությանը դրդելով կտրուկ գործողությունների, բայց քանի որ շատ մեծ բարոյական ու քաղաքական պարտավորություն կա, որ քաղաքացուն փողոցում որևիցէ բան չպետք է լինի, մեր գործողությունները որոշակիորեն սահմանափակված են։ Բայց դա չի նշանակում, որ զենքերը վայր են դրված։ Հանգուցալուծումը մոտ ապագայում տեղի կունենա»,- ասել  նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս