«Անտարես»-ի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը պարգևատրվել է 2-րդ աստիճանի շքանշանով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

արմեն

«Անտարես» ՍՊԸ-ի գործադիր ղեկավար, հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանն այսօր պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

ՀՀ նախագահական կայքում հրապարակված հրամանագրում ասվում է.

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի՝ Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել երախտագիտության մեդալով

Արմեն Աքիլեսի Մարտիրոսյանին՝ «Անտարես» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար:

--00—ԼՄ